Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Արտգործնախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին և շնորհակալություն հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին Հայաստանի դիվանագիտական ծառայության ձեւավորման գործում իր ներդրման համար:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ ամենակայացած կառույցներից է։