Երկու գործերը վերաբերում են Դիմումատուների ներկայացրած բողոքներին, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց Ռուսաստանից արտաքսելու որոշման վերաբերյալ։ Առաջին Դիմումատուն՝ Ջեննիֆեր Սուզաննե Գասպարը, ազգությամբ ամերիկացի է, ծնվել է 1971 թվականին և ներկայումս բնակվում է Չեխիայի Պրահա քաղաքում։ Դիմումատուն ամուսնացած է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի անձի հետ և ունի մեկ դուստր։ 2004 թվականից...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել 7 տարի առաջ ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի ու խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի գործերով։ Ստրասբուրգյան ատյանը վճռեց՝ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի ու ազատության իրավունքնը և այժմ պարտավոր է 40 հազարական եվրո փոխհատուցել տուժածների իրավահաջորդներին:
Գործը վերաբերում է Գուրգեն Նիկոլյանին անգործունակ ճանաչելու մասին դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն՝ Գուրգեն Նիկոլյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1939 թվականին, բնակվում է Հայաստանում։   2012 թվականին Նիկոլյանը հայց է ներկայացրել Դատարան՝ իր կնոջից դատական կարգով ամուսնալուծվելու և վերջինիս բնակարանից վտարելու պահանջով։ Դիմումատուն պնդել է, որ...
Աթիմանն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 62279/09) Դիմումատու Համդի Աթիմանը (ծնվ. 1974թ.) Թուրքիայի քաղաքացի է և բնակվում է Վան քաղաքում: Գործը վերաբերում է իշխանությունների կողմից ուժ կիրառելուն: 2008թ. հւնիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները արգելափակել էին Armutdüzü գյուղ տանող ճանապարհը: Նրանք պատճառաբանել են, որ տարածքում թաքնվել են ահաբեկիչներ: Ոստիկանները, կասկածելով, որ Աթիմանը տեղափոխում...
Դիմումատուն՝ Վյաչեսլավ Կորչագինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ վարչական իրավախախտում կատարելու համար իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին չծանուցվելուն։ 2009 թվականին Դիմումատուն սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ 2013 թվականին նա ընդլայնել է իր բիզնեսը և արագ սննդի սպասարկման կետ է...