Դիմումատուն՝ Մուստաֆա Հաղիլոնը, ազգությամբ իրանացի է, ծնվել է 1973 թվականին, ներկայում բնակվում է Հայաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն երկրից արտաքսելու որոշմանը և մինչև արտաքսումը 18 ամիս ժամկետով կալանավորելուն։ 2011 թվականի մարտին Դիմումատուն լքել է Իրանը և անօրինական կերպով մուտք է գործել Կիպրոս։ Կիպրոսի Լառնակա քաղաքի...
2019 թվականի մարտի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Սույն գործով Դիմումատուները Շնող գյուղի բնակիչներ են: Նրանք այս գյուղում գտնվող վարելահողերի...
Դիմումատուն՝ Աննա Սկուդաևան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1975 թվականին, բնակվում է Ռուսաստանի Կոստրոմայի մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ տեղի մարզպետի մասին թերթում հոդված հրապարակելու համար զրպարտանքի և վիրավորանքի հիմքով իր դեմ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում կայացված որոշմանը։ 2006 թվականի հուլիսին Դիմումատուն...
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում է՝ ս.թ. մարտի 12-14-ը կայանալիք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու իրավապահ մարմինների պարտականության վերաբերյալ թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1340-րդ նիստին մասնակցելու...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վեց վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց առանձին բողոքների առնչությամբ։ Մասնավորապես՝ գործերը վերաբերում են Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու մասին որոշմանը: Ստորև ներկայացնում ենք «Փարսադանյանն...