ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ...
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ: Երվանդ Խունդկարյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին և  բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին: Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը...
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային...
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Բաուերը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: Ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազություն այցելելու կապակցությամբ՝ Արթուր...
Ուսումնական և ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությունը Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին,  իր առաջին հանդիպումն ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Պատվիրակության կազմում են դատավորներ, դատախազներ, իրավաբան-գիտնականներ: Այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալ հայաստանյան դատական համակարգին, տարբեր դատարաններում մասնակցել դատական լսումների: Ողջունելով հյուրերին՝...