Ուկրաինայի կառավարությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել՝ երկրին 14 ամիս ժամկետով 3.9 մլրդ դոլարի չափով նոր վարկի տրամադրման հարցի շուրջ: Այս մասին հաղորդել է ԱՄՀ մամուլի ծառայությունը:ԱՄՀ քարտուղարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նոր վարկային ծրագիրն ապահովում է մուտք դեպի 2.8 մլրդ SDR (ԱՄՀ-ի հատուկ հաշվարկային միավոր, որը...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 18-19 Վիեննա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի Ֆեշչենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում  քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող...
Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակության հնարավոր եզրերը, ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս: Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ աշխատակազմի ղեկավար Կարեն Փոլադյանը, Համաշխարհային բանկի ծրագրի...
ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է  ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված...
Հոկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը, փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի...