Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը: Պարզվել է, որ կրթության ոլորտում, մասնավորապես, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Հայաստանի և Ղրղզստանի դեմ ԱՀԿ՝ ուկրաինական արտադրության պողպատե խողովակների որոշ տեսակների վրա հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառելու որոշման վերաբերյալ: Մասնավորապես՝ Ուկրաինան բողոքել է, որ Հայաստանը և Ղրղզստանը չեն դադարեցրել ուկրաինական արտադրության պողպատե խողովակների նկատմամբ սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի կիրառումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում թեմայով քննարկմանը: Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները: Նախարարի տեղակալը...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում և գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 127 հարցում: Եվս 19 հարցում...
Հոկտեմբերի 22-ին  կայացավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։Գիրքը նվիրված է հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին։ Այդ ընթացքը պայմանականորեն բաժանելով փուլերի՝ որոշակիացվում են ազգային համակեցության կազմակերպման, այն...