Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան: Հանրապետության Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:  Այս մասին հաղորդում...
Ոստիկանությունը հետևողական աշխատանք է տանում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Խոսքը հատկապես հասարակության հետ աշխատանքի մեծ մակերես ունեցող ստորաբաժանումների մասին է, որոնց թվում առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհային ոստիկանության ծառայության վրա: Ճանապարհային ոստիկանության աշխատանքը վերահսկվում է շուրջօրյա՝ թե ոստիկանության ղեկավարության, թե քաղաքացիական հասարակության կողմից: Այդ նպատակին...
Մայրաքաղաքում շարունակվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակների և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:  Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում են շրջայցեր և հանդիպում-քննարկումներ մայրաքաղաքի...
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է  ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ վերջինս  քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝  վարչապետին զեկուցվել է ենթակառուցվածքների շինարարության ընթացքը, ներկայացվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքները, ներդրողների ներգրավման ուղղությամբ...
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի...