ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով: Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի...
Հ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ...
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր որոշումներ է ընդունել` նշանակումներ կատարելու վերաբերյալ: Առաջին առաջին որոշումը վերաբերում է` Արա Այվազյանին Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելուն: Որոշման մեջ ասվում է` «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մեքսիկայի Միացյալ...
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։ 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու...
Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Կարեն Կրապետյանը որոշում է ընդունել: Որոշման մեջ ասվում է` «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝ Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ»։