Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում: Այս կապակցությամբ, երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահելու իրավական հիմքերի հարցը՝ հարկադիր բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Պարզվել է, ար անձը հոգեբուժարանում պահվում է առանց հիմքի և հետևաբար՝ նրա գտնվելն այնտեղ անօրինական է: Ուստի, պահանջվել է անհապաղ ազատ արձակել հոգեբուժարան տեղափոխված անձին: Արդյունքում, վերջինս իր մերձավոր ազգականի ուղեկցությամբ լքել է հաստատությունը: Ներկայում Պաշտպանի աշխատակազմում...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը...
Նրանք, ովքեր ներկայիս ճգնաժամը անվանում են «հիբրիդային համաշխարհային պատերազմ», պնդում են, որ «երրորդ համաշխարհային պատերազմը» արդեն գտնվում է իրավաբանական հարթության վրա: ԱՄՆ-ի և Իսրայելի դատարանները քննում են Չինաստանի իշխանությունների դեմ հարուցված մի շարք կոլեկտիվ դատական հայցեր: Դիմումատուները կարծում են, որ չինացիները մեղավոր են կորոնավիրուսի տարածման համար և...
«Ինչպես տեղյակ եք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել՝ ես չեմ ընդունել նրա հրաժարականը»,- այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով վերջին օրերի քննարկումների արդյունքում՝ Մանե Թանդիլյանի հետ որոշել են շարունակել համատեղ աշխատանքը: «Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը...
Դիմումատուները՝ Գյուլբահար Օզերը և Յուսուֆ Օզերը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1963 և 1965 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Դիմումատուները քույր և եղբայր են։ 2005 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ թուրք զինվորների կողմից սպանվել է առաջին Դիմումատուի դուստրը՝ 24-ամյա Սիբել Սարթըկը, և երկրորդ...