Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը

«Ինչպես տեղյակ եք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել՝ ես չեմ ընդունել նրա հրաժարականը»,- այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով վերջին օրերի քննարկումների արդյունքում՝ Մանե Թանդիլյանի հետ որոշել են շարունակել համատեղ աշխատանքը:

«Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկման առիթ է տալիս ոչ միայն կառավարությունում, այլեւ հանրության շրջանում»,- ասաց Փաշինյանը: