Վճռաբեկ դարարանը նոր որոշում է կայացրել․ վարորդական իրավունքի վկայականի անհամապատասխանություն տրանսպորտային միջոցին և ապահովագրություն

2017 թվականի հուլիսի 20-ին

Թիվ ԱՐԱԴ/0072/02/15- վճռաբեկ դատարանն անդրադարձել է մինչև 2016 թվականը գործող իրավակարգավորումների պայմաններում ապահովագրողին լիազորված տիրապետողի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությանը, մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայականին և գտել է, որ եթե վարորդական իրավունքի վկայականը չի համապատասխանում օրենսդրությամբ տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված պահանջներին, սակայն ապահովագրողը, այդ հանգամանքն անտեսելով, կնքում է ապահովագրության պայմանագիր՝ ապա հետագայում զրկվում է այդ հիմքով վնաս պատճառող անձին հետադարձ պահանջ ներկայացնելու հնարավորությունից: