«Սասնա ծռերի» համախոհները ցույց են սկսել. փակել են Արշակունյաց փողոցը

Այսօրվա դատական նիստին ներկա «Սասնա ծռեր» զինված խմբի համախոհները արեցին բողոքի ակցիա կազմակերպեցին ի աջակցություն հացադուլավորների, որպեսզի վերջիններիս պահանջները ի կատար ածվեն:   «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում հայտարարեց, որ եթե Արմեն Բիլյանի հետ ինչ-որ բան պատահելու դեպքում պատասխանատուն ինշխանություններն են լինելու:  Պետրոս Մակեյանը հիշեցրեց 2017թ. մահացած «Հաց բերող»

Արթուր Սարգսյանի մասին ով ևս հացադուլ էր անում, համեմատեց ստեղծված իրավիճակը նախկինում տեղի ունեցածի հետ, նշելով, որ  «Հաց բերողի» դեպքում իշխանությունները տեսան, որ թեժ ընտրական գործընթացում ժողովուրդը համարժեք չարձագանքեց Արթուր Սարգսյանի մահվանը, և ըստ նրա՝  իշխանությունը հույս ունի, որ ժողովուրդը այս անգամ էլ ոտքի չի կանգնի:

«Սասնա ծռեր»-ի աջակիցներից Կարապետ Ռուբինյանը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչութան շենք մուտք գործեց, որպեսզի իրենց պահանջը ներկայացնի Արթուր Օսիկյանին, սակայն վերջինս դուրս գալով հայտարարեց ցուցարարներին, որ չի հանդիպել Արթուր Օսիկյանի հետ, քանի որ վերջինս չի ցանկացել: Հանդիպում է ունեցել տեղակալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով ասել է, որ խնդրով կզբաղվեն:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց բողոքի ցույց սկսեցին, որի ժամանակ վերջիններիս և ոստիկանների միջև հրմշտոց տեղի ունեցավ: Քաղաքացիները որոշեցին փակել Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը, ոստիկանները ուժ գործադրելով նրանց հեռացնեց երթևեկելի հատվածից:  10 րոպե տևողությամբ հրմշտոց սկսվեց համախոհների և ոստիկանների նկատմամբ:

Համախոհները որոշեցին վերադառնալ Ավան և Նոր Նորքի դատարան՝ «Սասնա ծռերի» դատական նիստին:

 

Մեկնաբանություններ