«Ես իմ արած քայլից հետ չեմ կանգնելու և գնալու եմ մինչև մահ». «Սասնա ծռեր»-ի անդամները շարունակում են հացադուլը 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:Նշենք, որ նիստի մեկնարկին ներկա չէր Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ով համապատասխան գրությամբ դատարանին տեղյակ էր պահել իր չգալու վերաբերյալ, քանի որ մեկ այլ դատական նիստ ուներ, ուստի դատարանից խնդրել էր նիստը հետաձգել մի քանի ժամով:

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին տեղեկացրեց, որ ՔԿՎ-ից իրեն գրություն են ուղարկել՝ Արմեն Բիլյանին մեկ այլ ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, որում հայտնել էին, որ դատավորը պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանին նույն վարչությունից լռիվ այլ պատասխան էին տվել՝ անհրաժեշտություն չկա տեղափոխելու: Գրության մեջ նաև նշել էին, որ Արմեն Բիլյանի մոտ  հարմարավետության խանգառում է:  Նույն վարչությունից տարբեր իրար հակասող պատասխանները վեճի առարկա հանդիսացան: Նշենք, որ գրություններին պատասխանել էին ՔԿՎ-ի պետ տարբեր տեղակալներ:

Արմինե Ֆանյանը դատավորին տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրություններից մեկի համաձայն՝ բուժօգնության մակարդակը պատշաճ է, իսկ մյուսի համաձայն՝ տեղափոխության հարցը պետք է որոշի դատավորը:

Ըստ Արմինե Ֆանյանի՝ տարբեր իրարամերժ պատասխանները մտադրված է ՔԿՎ-ի կողմից, որպեսզի Արմեն Բիլյանը դադարեցնի հացադուլը. «Ես հայտարարում եմ՝ նա վճռական է տրամադրված և չի դադարեցնելու մինչև իր պահանջը չբավարարվի»: 

Հիշեցնեն, որ նախորդ դատական նիստի ընթացքում  Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին խնդրել էր միջոցներ ձեռնարկել իր պաշտպանյալի Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիր ՔԿՀ տեղափոխությունն իրականացնելու ուղղությամբ և  վերջինիս   պաշտպանյալը արդեն 20ր է գտնվում է ինչ գտնվում է հացադուլի մեջ:

Դատական նիստի ժամանակ  ամբաստանյալ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ և նիստն ընդմիջվեց:  Այդ ընթացքում «Սասնա ծռերի» աջակիցները  բողոքի ակցիա սկսեցին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց:

Նիստի մեկնակին շարունակվեց պաշտպան Արմինե Ֆանյանի միջնորդության քննարկումը, ըստ որի՝ վերջինս պահանջում էի իր պաշտպանյալին այլ ՔԿՀ տեղափոխել:

Արմինե Ֆանյանը դատարանին հայտնեց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում 6-7 հոգանոց խցում ապրում են 10-12 բանտարկյալ. «Արմավիր ՔԿՀ-ում բոլորը մենախցում են, ուստի խոչնդոտ չկա. միջնորդույթունը պնդում եմ, որ իմ պաշտպանյալին տեղափոխեն»: Նախագահող դատավորն էլ իր հերթին պաշտպանին հարց տվեց, թե որ օրենսգրքով պետք է ինքը առաջնորդվի, որպեսզի որոշում կայացնի. «Իմ համար լռիվ միևնույն է թե դուք ինչով կառաջնորդվեք. իմ պաշտպանյալի առողջությանը վտանգ է սպառնում»,- ասաց Արմինե Ֆանյանը:

Պաշտպանները հիշեցին նման դեպք դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում  քննվող ամբաստանյալներից Տիգրան Սարգսյանի վերաբերյալ, երբ դատավորի համապատասխան գրության հիման վրա վերջինիս մի ՔԿՀ-ից տեղաթոխել էին մեկ այլ ՔԿՀ:

«Մարդը այս պետության համար արժեք չունի. գարշելի դատարան»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

«Ես իմ արած քայլից հետ չեմ կանգնելու և գնալու եմ մինչև մահ»,- հայտարարեց Արմեն Բիլյանը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն էլ միջնորդությունը համարեց մերժման ենթակա, քանի որ դա դատավորի լիազորությունների մեջ չի մտնում, արդյուքնում դատավոր Մեսրոպ Մակյանը միջնորդությունը մերժեց, սակայն Արմինե Ֆանյանին ասաց, որ եթե, այնուամենայնիվ ՔԿՎ-ից կպահանջեն դատավորի կողմից որոշում, ապա ինքը չի առարկի:

Միջնորդության մերժումից հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են իրենց պաշտպաններից և լքում են նիստերի դահլիճը, արդյուքում դատավորը ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո դատավորը մեկ առ մեկ ամբաստանյալներից ճշտեց արդո՞ք հրաժարվում են իրենց պաշտպաններից: Պաշտպաններից չհրաժարվեցին միայն Սերգեյ Կյուրեղյանը, Էդգար Գրիգորյանը և Գագիկ Եղիազարյանը, քանի որ նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել դատարանիցհեռացվել էին և նրանց պաշտպանների ներկայությունը դատական նիստերի դահլիճ պարտադիր է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 17-ին: