ՄԻԵԴ վճիռ Վենիամին Տիմոշենկոն և Մյուսները ընդդեմ Ուկրաինայի

europea_court_of_human_rights_bigՎենիամին Տիմոշենկոն և Մյուսները ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 48408/12)

Գործը վերաբերում է AeroSvit Airlines ընկերության աշխատակազմի նախաձեռնած գործադուլը արգելելուն:

2011թ. սեպտեմբերին Aerosvit ընկերության ուղեկցող անձնակազմը, որի մեջ մտնում էին պրն Տիմոշենկոն և մյուս 4 Դիմումատուները, որոշել են գործադուլ իրականացնել, որպեսզի լուծում տրվի իրենց և գործատու Aerosvit ընկերության միջև առաջացած աշխատանքային վեճին: Վեճը վերաբերել է աշխատավարձերին, անվտանգությանը, նպաստներին: Պատկան մարմինները տեղեկացվել են իրականացվելիք գործադուլի մասին: 2011թ. հոկտեմբերին ներպետական դատարանը արգելել է գործադուլի անցկացումը՝ պատճառաբանելով վերջինիս անօրինականությունը: Դատաանները վկայակոչել են Տրանսպորտի մասին իրավական ակտը, որը արգելում է գործադուլի իրականացումը այն դեպքում, երբ գործադուլը կարող է ազդել ուղևորների փոխադրման վրա: Դատարանները վկայակոչել են նաև Աշխատանքային վեճերի վերաբյալ բանաձը, որը արգելում է այնպիսի գործադուլները, որոնց արդյունքում կարող են վտանգվել մարդու կյանքն ու առողջությունը:

Դիմումատուները պնդում են որ իշխանությունների կողմից գործադուլը արգելելը (միայն այն հիմքով, որ իրենք աշխատում են ուղևորափոխադրման ոլորտում) խախտում է ՄԻԵԿ 11-րդ հոդվածով սահմանված հավաքների և միությունների ազատությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և սահմանել է 20,000 եվրո բոլոր Դիմումատունեի համար միասին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: