Ռուսաստանում կընդունեն «Թաղման արարողությունների մասին» նոր օրենք

Ռուսաստանում մշակվել է «Թաղման արարողությունների մասին» դաշնային օրենքի նոր նախագիծ և արդեն փորձագետների հետ քննարկման փուլում է:

Իշխանությունները կարծում են, որ 1996 թվականին ընդունված հուղարկավորության մասին օրենսդրությունն արդեն հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:  Նախկինում ​​ծիսակարգային  շուկայում աշխատել են մեծամասամբ պետական ​​և համայնքային ձեռնարկությունները): Այսօր այդ ծառայությունները հիմնականում մասնավոր ընկերություններ են մատուցում: Նրանց համար էլ անհրաժեշտ է մշակել հստակ օրենսդրական դաշտ:

Ինչպես հաղորդում է «Российская газета» -ն, հիմնական նորույթներից մեկը կլինի թաղման ծառայությունների բաժանումը բժշկական, ծիսական և կրոնական ծառայությունների: Այսինքն՝ բժշկական հաստատություններում, պաթոլոգիական անատոմիական բյուրոներում և, դատաբժշկական հաստատություններում արգելվելու է նմուշառումը, և թաղման գրասենյակներում հնարավոր չի լինի հոգեհանդստի ծառայություններ մատուցել: Բժշկական կազմակերպություններում եւ դրանցից 50 մետր հեռավորության վրա հուղարկավորության պարագաների և ծառայություններ ցուցադրումը և վաճառքը կարգելվի Բժշկական հաստատությունների տարածքներում կարգելվի տեղադրել ծառայությունների պատվերների ընդունման կետեր:

Բացի դրանից, օրենքը լուրջ տուգանքներ է նախատեսում նրանց համար, ովքեր թաղման արարողություններ գրասենյակներին կտեղեկացնեն հիվանդանոցներում գտնվող մահացած հիվանդների հարազատների մասին: Նման իրավիճակում՝ հիվանդի մահվան դեպքում, նրա հարազատները անմիջապես հայտնվում են այսպիսի ծառայություններ մատուցողների առաջարկներով զանգերի տարափի տակ, և երբեմն նրանց անմիջապես շրջապատում են մի քանի թաղման արարողություններ գրասենյակների ներկայացուցիչներ:

Թաղման արարողությունների ծառայություններ կկարողանան մատուցել միայ համապատասխան մարմնից թույլտվություն ստացած ընկերությունները, որոնք կտրամադրեն հաճախորդներին ծառայությունների մատուցման պայմանագրեր և ֆիքսված գնացուցակ։

Նախագծում մեծ ուշադրություն է դարձվում անվճար թաղման համար: Սա վերաբերում է  չաշխատողներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և մի շարք այլ քաղաքացիների: Նրանց հուղարկավորությունն ամբողջությամբ հանձն է առնված պետության կողմից:

Օրինագծով նաև առաջարկվում է վերանայել վճարովի թաղման ծառայությունները: Առավել հավանական փոփոխություններից մեկը ծառայությունների ցանկում՝ բեռնափոխադրումն է,  քանի որ նոր փաստաթղթում բեռնման և բեռնաթափման աշխատանքները ներառված են կատվային տրանսպորտի ծառայությունների մեջ: Նախատեսվում է նաև սահմանել այդ ծառայությունների որակի ստանդարտները:

Նոր օրենքը նախատեսում է թաղման հարցերում մասնագիտացված ծառայությունների մի քանի ռեգիստրների ստեղծում: Կլինեն կազմակերպությունների, ինչպես նաև անբարեխիղճ կազմակերպությունների ռեգիստր, որոնցից քաղաքացիները պետք է խուսափեն: Կլինեն նաև գերեզմանոցների ռեեստր։