Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի. ՄԱԿ-ի միջազգային դատարանը սկսել է լսումների երկրորդ փուլը

Սույն թվականի հունիսի 6-ին Հաագայի Միջազգային դատարանը սկսել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումների երկրորդ փուլը։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը առարկություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Ռուսաստանը նշել է, որ վերոհիշյալ կոնվենցիաների խախտումների մասին իր դեմ ներկայացված հայցի քննությունը Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից դուրս է։ Հետևաբար, Միջազգային դատարանը չի կարող քննել այդ հայցը։ Ուկրաինան նույնպես գրավոր դիրքորոշում է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Ռուսաստանի մեկնաբանությունների վերաբերյալ։

Սույն թվականի հունիսի 3-ին և 4-ին կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումները։ Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ին Դատարանում հանդես է եկել Ռուսաստանը, իսկ հունիսի 7-ին՝ Ուկրաինան։ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են պնդել, Ռուսաստանը պետք է պատասխանատավության ենթարկվի՝ միջազգային իրավունքի նորմերը ոտնահարելու համար։

Մեկնաբանություններ