2014 թվականից ի վեր Դոնբասի ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ զինված հակամարտության զոհ է դարձել: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ը:
«Սպանվել է ավելի քան 3330 քաղաքացի»,-նշվել է կազմակերպության Twitter-ի էջում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, շրջանի 1.3 միլիոն քաղաքացիական անձինք տեղահանվել են, իսկ ևս 3․5 միլիոն մարդ օգնության կարիք ունի ներկայում:
2014-ի փետրվարին Ուկրաինայում հեղաշրջումից հետո Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչները հրաժարվել են ճանաչել նոր կառավարությունը և սկսել են զանգվածային բողոքներ: Այնուհետև տարածաշրջանում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Նույն թվականի ապրիլին գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է հարավարևելյան տարածքում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, որը ամռանը վերածվել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ օգտագործելով ծանր զրահատեխնիկա և ինքնաթիռներ: Դոնբասում ռմբակոծության և հրետակոծության արդյունքում ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 50 հազար շենք: Ռազմական գործողություններին հասցված վնասը գնահատվում են Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ձևերով՝ տասնյակից մինչև հարյուր միլիարդավոր դոլարներ:
Այն ամենի համար, ինչ տեղի է ունենում, ուկրաինական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին: Մոսկվան, իր հերթին, բազմիցս շեշտել է, որ ռազմական գործողությունների բռնկման պատճառը Ուկրաինայի նոր ղեկավարության անպատասխանատու քաղաքականությունն է, որը հրաժարվեց երկխոսել Դոնբասի ներկայացուցիչների հետ և լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: