Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հունաստանի՝ 1999 թվականի փետրվարին իրեն թուրքական իշխանություններին հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» ռուսական տեղեկատվական գործակալությունը` հղում անելով հունական «To Vima» թերթին։
ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում Օջալանը փաստաբանների միջոցով նշել է, որ Հունաստանում գտնվելու ընթացքում իր հադեպ ցուցաբերված վերաբերմունքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։
Օջալանն ասել է, որ ՄԻԵԴ-ի մի շարք հոդվածներին հակասում է այն փաստը, որ իրեն հանձնել են թուրքական իշխանություններին` Քենիայում Հունաստանի իշխանությունների ձեռքերում գտնվելու ժամանակ։ Նա նաև դժգոհել է, որ Հունաստանում ապաստանի մասին իր դիմումը չի քննվել, Հունաստանում գտնվելու ընթացքում առանց օրինական հիմքերի կալանավորվել է, և Հունաստանի դատարաններում իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն չի ունեցել։
Ըստ հունական իշխանությունների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն անօրինական կերպով Հունաստան է ժամանել 1998 թվականին, ուստի կառավարությունը որոշել է նրան արտաքսել երրորդ երկիր։ 1999 թվականին նա ձերբակալվել է թուրքական հետախուզության աշխատակիցների կողմից և հանձնվել դատարան, որը դատապարտել է մահապատժի ահաբեկչական գործունեության և դավաճանության համար, սակայն հետագայում պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկման՝ առանց համաներման իրավունքի։
Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչական կազմակերպություն է հռչակվել ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից, որը 1984 թվականից զինված պայքար է մղում քրդերի ինքնավարության համար Թուրքիայի որոշ հատվածներում։ Այս հակամարտությունը խլեց ավելի քան 40 հազար կյանք։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Ճանկ-սուր» հատուկ գործողության մեկնարկի մասին։ Պաշտոնական Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը։