Ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում

Քիչ առաջ ցուցարարները փակեցին Ֆրանսիայի հրապարակը: Նիկոլ Փաշինյանը հորդորեց փակել Ֆրանսիայի հրապարակի մուտեքերն ու ելքերը՝ նշելով, որ քիչ-քիչ փակելու են բոլոր խաչմերուկները: Վերջինս հայտնեց, որ վաղվա հիմնական հանրահավաքը տեղի կունենա 14:00-ին: 

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը դադարեցված է, այն 4 կողմից փակ է: Հրապարակը փակելու համար ցուցարարներն օգտագործել են նստարաններ և պատրաստվում են գիշերն անցկացնել այստեղ: Նրանք պատրաստված են՝ ունեն վրաններ, տաք հագուսներ և ծածկոցներ: Քաղաքացիներից շատերը նույնիսկ պառկել են սառը ասֆալտին, հրապարակում հնչում են ազատագրական երգեր:

 

Մեկնաբանություններ