Ցուցարարներն ավտոերթ կիրականացնեն դեպի Ծաղկաձոր

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտրարարեց, որ իրենք պատրաստվում են ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր:

«ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր էինք շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը, բայց մեր այդ հայտարարությունից հետո Հանրապետական խորհուրդը արտագաղթել է դեպի Ծաղկաձոր»,- իր խոսքում նշեց Փաշինյանը:

Վերջինս հայտնեց, որ 14:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, իսկ 16:30-ին ավտոերթով կշարժվեն դեպի Ծաղկաձոր:  Փաշինյանը հորդորեց բոլոր վարորդներին միանալ իրենց:

Նշենք, որ այս պահին Ֆրանսիայի հրապարակը փակ է բոլոր կողմերից, իսկ ցուցարարները շարունակում են մնալ այստեղ: