Վուջովիչը և «Լիպա» ընկերությունն ընդդեմ Չեռնոգորիայի

Դիմումատուներն են՝ Միլորադ Վուջովիչը, որը ծնվել է 1956 թվականին Չեռնոգորիայում և ապրում է Ցետինե քաղաքում, և «Լիպա» շինարարական ընկերությունը, որը հիմնվել է Չեռնոգորիայում։ Դիմումատուն կազմակերպության հիմնադիրն է, միակ սեփականատերը և կազմակերպության գործադիր տնօրենը։

Գործը վերաբերում է դիմումատու կազմակերպության դեմ սնանկության գործ հարուցելուն, քանի որ չեն կարողացել բողոքարկել դատարանի որոշումը։ 2013 թվականի հուլիսին վարկատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ դիմումատու ընկերության դեմ սնանկության գործ հարուցելու համար, և հայցը բավարարվել է նույն թվականի դեկտեմբերին։ Ընկերությունը բողոքի հայցը ներկայացրել է իր փաստաբանի միջոցով, սակայն դատարանը մերժել է բողոքարկման հայցը,  քանի որ այդ ժամանակ օրենքով սահմանված էր, որ միայն սնանկության կառավարիչները կարող են բողոքարկել սնանկության վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը։ Դիմումատուների ներկայացրած սահմանադրական բողոքը մերժվել է 2014 թվականի հուլիսին։ Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա (արդար դատաքննության իրավունք),  դիմումատուները իրենց բողոքի մեջ պնդում են, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության լուծում չի տվել գործին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։

Մեկնաբանություններ