Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Վարչապետի խոսքերով ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը դատապարտելի է և անընդունելի:
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ՝ լսել նրանց պահանջները, և այդ մտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասաց նա:
Նշենք, որ արդեն մի քանի օր է Արցախի Հանրապետությունում տեղի են ունենում ցույցեր, որով պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:
Հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցները ծեծի են ենթարկել 2 քաղաքացու, վերջիններս ստացել են միջին ծանրության վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արցախում ստեղծված իրավիճակի մասին։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 4. Juni 2018