«Սասնա Ծռեր» անդամը 500 000 դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Երեևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արշակ Վարդանյանը, բավարարեց Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանի՝ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին միջնորդությունը։  «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ  Հակոբյանը քիչ առաջ ստորագրությամբ ազատ արձակվեց։ Դատական նիստը սկսվեց առանց 11 ամբաստանյալների, քանի որ նախորդ դատական նկստին ենթարկվել էին դատական սանկցիայի՝ 15 ժամով։ Այսօր պաշտպանական կողմը միջնորդեց վերանայել որոշումը և սակցիայի ժամանակից շուտ նիստերի դահլիճ վերադարձնել իրենց պաշտպանյալներին։ Մեղադրող կողմը չառարկեց. «Մենք երբեք դեմ չենք եղել»,- նշեցին նրանք։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և ամբաստանյալներին վերադարձրեց նիստերի դահլիճ։ Դատավոր Վարդանյանը հրապարակեց Արամ Հակոբյանի նկատմամբ իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ Արամ Հակոբյանի ծանր առողջական վիճակ ունի։ Մասնավորապես, Հակոբյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի և հաճախականության խանգարում, հաճախակի խորքային և հետխորքային էքստասիստուլաներ՝ օրվա մեջ մոտ 5000 հատ, սրտային անբավարարության առաջին ֆունկցիոնալ դաս և մի շարք այլ հիվանդություններ։

«Իմ պաշտպանյալի առողջական վիճակը շատ ծանր է այս պահին, վերջին շրջանում տեղաշարժվելն անգամ դժվարացել է նրա համար, ունի վերջույթների խնդիր։ Արամ Հակոբյանին անհրաժեշտ է բժշկական լուրջ միջամտություն՝ հիվանդանոցային ստացիոնար բուժում»,- նշեց Տիգրան Եգորյանը։

Վերջինս դատարանին հորդորեց, որ խափանման միջոցը փոփոխելու այլընտրանքային տարբերակ գրավ չկիրառել, քանի որ հենց միայն առողջական վիճակը բավարար հիմք են հանդիսանում ազատ արձակման համար։ Կողմերը միացան միջնորդությանը, մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը չառարկեց, սակայն նշեց, որ գրավ դատարանը կիրառի։ Դատավոր Արշակ վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց միջնորդությունը մասնակի բավարարելու վերաբերյալ որոշումը։

 

Մեկնաբանություններ