Ռուսաստանը արգելափակել է ԱՀԿ-ում արբիտրաժային խմբի ստեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջը

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը արգելափակել է մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի հարցերով արբիտրաժային խմբի ստեղծման մասին Վաշինգտոնի ներկայացրած առաջին պահանջը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ն այլ երկրներից պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 25%-ով և 10%-ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել։ Ռուսաստանը դիմել Է պատասխան գործողությունների և օգոստոսի 5-ին մի շարք ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի նոր դրույքաչափեր է սահմանել: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ից մի շարք սարքավորումների, մետաղների մշակման և հորատման գործիքների, փոխադրման համար տրանսպորտային միջոցների ներմուծմանը։

Ներկայումս ԱՀԿ-ում գործում են Չինաստանի, Մեքսիկայի, Կանադայի և Եվրամիության հետ կապված առևտրային վեճերի հարցերով արբիտրների խմբերը: Դեկտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ԱՀԿ-ում արբիտրների խմբերի թիվը ավելացել է, քանի որ երկու նոր արբիտրաժային խումբ է ստեղծվել՝ ԱՄՆ-ի ու Հնդկաստանի և ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի միջև առևտրային վեճերի հարցերով:

Մեկնաբանություններ