Դատական նիստը հետաձգվեց. «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը:  

Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը դատարանին ուղղված գրությամբ   նշել է, որ ՝ ՔԿՀ-ում իրեն չեն տրամադրում անհրաժեշտ նկարչական պարագաներ, այդ թվում՝ յուղաներկեր:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց, որ իր տեղեկություններով՝ Աշոտ Պետրոսյանին անհրարաժեշտ վրձիններ և մատիտներ. «Յուղաներկեր Ձեզ չեն տալիս, քանի որ  արգելված իր է համարվում՝ այրվող նյութ է պարունակում, ուստի այն չի կարող խուց տարվել»:

Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը պնդեց, որ  իրեն մատիտներ չեն տրամադրել, և դատավորին ստել են, նաև հավելեց, որ գունավոր՝ տոնային թղթեր կան, որոնք ևս արգելում են՝մոմաներկերը նույնպես: Դատավորը խոստացավ, որ հետևողական կլինի խնդրի լուծմանը:

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի և վերջինիս պաշտպաններ՝ Տիգրան Հայրապետյանի և Նինա Կարապետյանցի դատական նիստին ներկա չլինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի  16-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի