Մարդու իրավունքնրի պաշտպանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր և գրավորբողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:
Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում: