Արձանագրվել է շմոլ գազից թունավորման դեպք

շմոլ

Նոյեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Մելքումովի փողոցի թիվ 22/1 հասցեում գնտվող ավտոտնակից բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Վաչե Ա.-ն, 1982 թ. ծնված Արթուր Հ.-ն և Վալոդիա Հ.-ն:  

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 5.00-ին, ավտոտնակում ավտոմեքենայից արտանետված շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն: