ՀՀ Տեղական ինքնակառավարման օրենքի նորմը ճանաչվել է հակասահմանադրական

 Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արտակ Զեյնալյանի դիմումը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց ՍԴ որոշումը, համաձայն որի. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է»։ 

Հոդված 64 3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

ՍԴ-ն, հաշվի առնելով օրենքի պահանջը իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, սույն իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ համարել 2018 թ․ մարտի 31-ը՝ հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի իրավական կարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման:

Մեկնաբանություններ