ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է Խոշտանգումը՝ Հոդված 309.1: Ըստ օրենքի՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով, ինչպես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խոշտանգումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի,հանցավորից նյութական այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առանձին դաժանությամբ, անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով: