Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆմիջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Հիմնադրամի գործունեության շրջանակներում ազգային կարճաժամկետ փորձագետների ներգրավման հնարավորություն, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը:
Կատարվող աշխատանքի բնույթը
Փորձագետն իրականացնելու է իրավական ակտերի նախագծերի մշակում (լրամշակում):
Փորձագետին ներկայացվող պահանջները
Կրթություն | «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
(«Իրավագիտություն» մասնագիտությամբ գիտական աստիճանի առկայությունը կամ ասպիրանտի, հայցորդի կարգավիճակը ցանկալի է) |
Աշխատանքային փորձ
|
առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, որից 1 տարին պետք է կապված լինի իրավաստեղծ գործունեության հետ:
Մասնագիտական ստաժում հաշվառվում է միայն վերջին 5 տարիների ընթացքում աշխատած ժամանակահատվածը: |
Լեզուների
Իմացություն
|
1. Հայերեն (գերազանց),
2. Ռուսերեն (լավ), 3. Անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն (լավ) |
Համակարգչային
Գիտելիքներ
Առավել անհրաժեշտ անձնային հատկանիշներ
|
MS Office
|
Այլ հմտություններ | Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցման հմտություններ
|
Այլ գիտելիքներ | Հիմնադրամի գործունեությանը առնչվող իրավական
ակտերի պատշաճ իմացություն
|
Դիմելու ընթացակարգ և պայմաններ
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),
2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն իր կողմից աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը,
3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),
4. Կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն)
5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-08) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ազգային կարճաժամկետ փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-08) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2017 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ:
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և հարցազրույցին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: