Ըստ քաղաքացիների՝ ոստիկանության աշխատակիցներն են իրենց մեքենայի մեջ թմրամիջոց դրել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել թմրամիջոցներ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավելի քան երեք ամիս քննված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել Ա. Անտոնյանն ու Ա. Դավթյանը, որոնց անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Ա. Անտոնյանի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 2.33 գրամ քաշով չորացված, մանրացված զանգված: Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում հիշյալ երկու քաղաքացիները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենց չի պատկանում: Միաժամանակ հայտնել են, որ փաթեթավորված զանգվածը ոստիկանության աշխատակիցներն իրենք են նախապես դրել Ա. Անտոնյանի ավտոմեքենայի մեջ, այնուհետև` զննության ենթարկել այն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ