Ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում, հետևաբար անհնար է անտեսել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին Երեխաների իրավունքներին նվիրված Մարդու իրավունքների պաշտպանի կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ նոր տեխնոլոգիաներով պայմանավորված ժամանակակից կյանքը որքան առաջ է գնում, այդքան շատ ավելի մեծանում են մարտահրավերները, ուստի առաջանում է խիստ անհրաժեշտություն համագործակցելու որոշ կազմակերպությունների հետ.
«Այդ առումով մենք արդեն հաստատել ենք համագործակցություններ և հաստատուն գնում ենք առաջ, արդյուքներն էլ երևում են՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը, իսկ այսօր, արդեն, Կասպերսկի Լաբորատորիա ընկերության հետ»,-ասաց նա:
ՄԻՊ-ը հավելեց, որ ակնհայտ է՝ երեխաների շահերը պետք է ունենան առաջնահերթ նշանակություն:
«Քննարկումները ցույց են տալիս, որ մենք իսկապես ունենք խնդրահարույց վիճակներ, որոնք առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ: Օրինակ՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով մենք ունենում ենք խնդիրներ, ասենք, նույն դպրոցականանները կամ դեռահասները կարող են որոշել և մեկուսացնել սոցիալական ցանցերում իրենց ընկերներին և այլն, որը շատ խնդիրներ է ստեղծում»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը, հավելելով, որ վերոնշյալ դեպքը ընդամենը օրինակներ են որոնք անհրաժեշտություն են առաջ բերում, որպեսզի նոր մեթոդներով աշխատանք տարվի:
«Մենք միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի էլ ավելի խթանենք երեխաների պաշտպանվածությունը ընտանիքում և ընդհանրապեպես նրանց ապրելու իրավունքը»,-ասաց նա հավելելով, որ առաջնահերթ խնդիրներից է նաև երեխաների պաշտպանությւոնը և ԶԼՄ-ների դերը. Մենք կարևոր գործընկերներ ենք դիտում լրատվամիջոցներին, որովհետև նրանց օգնությամբ է հնարավոր թե առանձին խախտումներ կանխարգելել, թե վեր հանել խնդիրներ, թե նաև ճիշտ տեղեկություններ մատուցել հանրությանը»,-ասաց նա, հավեվելով, որ հիմա ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ մեկտեղ պատրաստում են ուղեցույց երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լրագրողների համար, որի մեջ անդրադարձ կկատարվի լուսաբանման առանձնահատկություններին. «Մենք ունենք դեպքեր, երբ երեխանների ներգրավմամբ միջադեպեր են գրանցվում և այդ միջադեպերի վերաբերյալ լայնորեն տարածվում է ինֆորմացիա, ակնհայտ ոտնահարելով երեխաների իրավունքները»,-ասաց նա:
Ինչպես ծնողները թույլատրեն երեխաներին գրագետ օգտվեն թվային տեխնոլոգիաներից, ինչպես վերահսկեն և նման հարցերով ուղեցույցներ կլինեն նաև ծնողների համար:
Կայքի մասին խոսելիս ՝ Մարդու իրավունքների պաշտպանը առանձնացրեց այն, որ կայքի նպատակը ճիշտ ինֆորմացիա հասցնելն է հանրությանը: Կայքը նաև հնարավորություն է ստեղծում կապ հաստատել ՄԻՊ-ի գրասենյակի հետ, հարցեր ուղղել, ստանալ պատասխաններ՝ իհարկե գաղտնիությունը երաշխավորելով:
«Մենք երեխաների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հետ եռակողմ հուշագիր կնքեցինք՝ Կրթության և գիտության նախարարության հետ մեկտեղ և սկիզբ դրվեց մի գործընթացի, որը առաջիկայում զգալի փոփոխություններ կունենա: Կայքի ստեղծումը այս գործընթացի առաջին պտուղներից մեկն է: Կան շատ ծրագրեր, որոնք ՄԻՊ-ի գրասենյակի հետ միասին կյանքի կկոչենք»,-ասաց Կասպերսկի Լաբորատորիայի Հայաստանում և Վրաստանում ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:
ՄԻՊ-ը նշեց, որ առայժմ կայքը հարմարեցված չէ հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն հավելեց, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի:
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուրադ Իսրայելյանի խոսքերով՝ կայքը ստեղծվել է կարճ ճամանակահատվածում.
«Կայքի նպատակն էր, որ մենք ունենանք մի հարթակ, որտեղ կլինի համապատասխան տեղեկատվություն երեխանների, ծնողների և համապատասխան մասնագետների համար: Կայքում տեղադրված ամբողջ ինֆորմացիան մենք փորձում ենք շատ մատչելի ձևով ներկայացնել՝ խուսափելով բարդ իրավական տերմիններ օգտագործելուց: Կայքը ներկայացնում է երեխաների իրավունքների ոլորտում մեր երկրի օրենսդրությունը, տեղեկություն է տրամադրում միջազգային կանոնների և տարբեր երկրների փորձի վերաբերյալ»,-ասաց նա:
Հավելենք, որ կայքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Անգլերեն հատվածը ևս ամբողջությամբ հասանելի է և եղած նյութերը թարգմանված են: Կայքում տեղ են գտել տարբեր բաժիններ՝ նորություններ, օրենսդրության դրույթներ և վերլուծություններ:
Կայքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://children.ombuds.am/ :
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի