«Ես առհասարակ քրեակատարողական հիմնարկից դուրս չեմ գալու՝ կարաք ինձ քարշ տալով բերեք». Մարտիրոս Հակոբյան 

Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր  Արթուր Օհանյանի նախագահությամբ: Նիստի մեկնարկին ամբաստանյալները կրկին բարձրաձայնեցին այն հարցը, որ չեն ցանկանում իրենց շահերը պաշտպանեն հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները, քանի որ ունեն պայմանագրային պաշտպաններ: Ամբաստանյալները պահանջում են գործի վարույթից հեռացնել հանրային պաշտպաններին: Դատավոր Արթուր Օհանյանը նշեց, որ հանրային պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում, և մտադիր չէ վերջիններիս հեռացնել գործի վարույթից:

Ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանն էլ արձագանքեց. «Իմաստը ո՞րն է հանրային պաշտպանների ներկայության: Ինչո՞ւ չեն հեռանում դահլիճից, պատանդ եք վերցրե՞լ նրանց»: Դատավոր Արթուր Օհանյանն արձագանքեց. «Դա դուք չեք որոշում»:

Պաշտպանները պահանջեցի վերջ տալ անօրինականությանը և  ասացին, որ մտադիր են վերաքննիչ դատարանում բողոքարկել դատավորի այս որոշումը. «Հանրային պաշտպանները պարտավոր են վեր կենալ ու դուրս գալ դատական նիստերի դահլիճից, քանի որ նրանք պաշտպան համարվել չեն կարող: Պաշտպան համարվելու համար նրանք պետք է ունենային մեր պաշտպանյալների համաձայնությունը»,-նշեց  Մուշեղ Շուշանյանը:

Ստեղծված իրավիճակում Արամ Մանուկյանը փորձրեց հարցադրում անել դատավորին, ինչին ի պատասխան դատավորը ասաց. «Ես հարցերի չեմ պատասխանում ամբաստանյալ Մանուկյան»,- վերոնշյալ «ամբաստանյալ» արդահայտությունը Արամ Մանուկյանի վրդովման առիթը հանդիասացավ. «Եթե դու ինձ անվանեք ամբաստանյալ, ապա ես էլ ձեզ կանվանեմ դատական կատարածու»,-ասաց Արամ Մանուկյանը:

Հանրային պաշտպան Արմինե ֆանյանը հանդես եկավ հայտարարությամբ և դատավորին կրկին անգամ միջնորդեց, որ վերջինս  հանրային պաշտպաններին հեռացնի գործի վարույթից:

«Ես այս ապօրինի որոշումը հնարավոր բոլոր ատյաններում բողոքարկելու եմ, դուք մեզ ստիպում եք պաշտպանել մարդկանց, ովքեր պայմանագրով վճարովի պաշտպաններ ունեն»,-նշեց Արմինե Ֆանյանը:

Դատավորը որոշումը չփոխեց և շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը:

Ընդմիջումից հետո նիստերի դահլիճ բերեցին Մարտիրոս Հակոբյանին, որը հանրային պաշտպանների գործի մեջ ներգարվվելու կապակցությամբ՝ ի նշան բողոքի, հեռացել էր նիստերի դահլիճից:

«Դատեք մեզ, արել ենք՝ դատեք՝ արդար դատեք: Մեր բոլորի իրավունքի վրա բռնանում եք»,-հայտարարեց Մարտիրոս Հակոբյանը, կրկին հիշեցնելով այն մասին, որ իրենց ձեռնաշղթաներով են տեղափոխում նիստերի դահլիճ:  Դիմեց դատավորին, որպեսզի վերջինս  կարողանա ստեղծված խնդրին լուծում տալ: Դատավորն էլ իր հերթին ասաց, որ դատարանը իրավասու չէ նման որոշում կայացնելու համար:

«Իմ համար կարևոր չէ շղթայի կիրառումը, իմ համար կարևոր է օրենքի կիրառումը»,-ասաց Մարտիրոս Հակոբյանը շարունակելով,- «Մինչև այսօր ես ասել էի, որ նիստերի դահլիճ չեմ գալու, հիմա ասում եմ՝ ես առհասարակ քրեակատարողական հիմնարկից դուրս չեմ գալու՝ կարաք ինձ քարշ տալով բերեք»:

«Դեդը» անդրադարձավ նաև հանրային պաշտպաններին գործի մեջ ներգրավվելուն. «Ինչո՞ւ եք հանրային պաշտպաններին մեր վզին փաթաթում. սա դատարան չէ՝ բեմահարթակ է»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս անդրադարձավ ձեռնաշղթաներով ամբաստանյալներին տեղափոխելուն. «Դատարանը պարտավոր է միջամտել. Մարդուն տեղափոխում են ՔԿՀ-ից  դատարան արժանապատվությունը նվաստացնող պայմաններում, եթե ոչ դատարանը, ապա ո՞վ է իրավասու այս հարցը լուծել»:

Դատվաոր Արթուր Օհանյանը կրկին նշեց, որ դտարանը քրեական հետապնդող մարմին չէ. «Եթե արժանապատվության և մարդու իրավունքների հետ կապված խաղտումներ կան, ապա դիմեք համապատասխան մարմիններին»:

Մարտիրոս Հակոբյանը կրկին փորձեց լքել նիստերի դահլիճը ասելով, որ դատավորը հրահրում է, ինչին ի պատասխան դատավորը կոչ արեծ կոռեկտ լինել. «Անկոռեկտը դուք եք, դուք հրահրում եք: Ես չեմ գալու, քանի որ անօրինություն եք թույլ տալիս իմ նկատմամբ»: Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից 8 ժամով:

Պաշտպան Հարություն Բաղադասրյանը դիմեց դատարանին և մեղադրողներին, որպեսզի ներքին օղակներով վերոնշյալ խնդիրը լուծում ստանա, ինչին ի պատասխան մեղադրող Արթուր Չախոյանը  ասաց, որ ներքին օղակներով հնարավոր չէ. իրենք խաղտում չեն նկատել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:

 

Մեկնաբանություններ