Գրպանահատությունը կքրեականցվի․ Արտակ Զեյնալյանը ՝օրենքների նախագծի մասին

Այսօրվա Կառավարության նիստին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գործադիր մարմնին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին նախագիծը։

Նախարարը նշեց, որ այսօր մինչև 5.000 դրամ հափշտակությունը չի համարվում զգալի չափ և պատասխանատվության տեսակը տարբերակվուծ է։ Սակայն փոփոխությամբ առաջարկվում է  ավելի լուրջ մոտենալ հարցին։

«Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ գողանալու է մինչև 5000 դրամ գումար, այլ իր կամքից անկախ հանգամանքներում, եթե գտել է ընդամենը 5000 դրամի չափի արժեք և դա է գողացել, դրանից վտանգավորության աստիճանը չի փոխվում»,-ասաց նախարար Զեյնալյանը։

Ներկայացված փաթեթում գրպանահատությունն առաջարկվում է քրեականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ