Բողոքի ակցիա «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ ակցիա իրականացրին Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց: Նրանք փակելով սուպերմարկետի մուտքը՝ թույլ չէին տալիս, որ այնտեղ ինչ-որ մեկը մուտք գործի. «Միայն թույլ ենք տալու, որ խանութից դուրս գան»,- նշեց նրանցից մեկը:

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին սուպերմարկետի աշխատողներին գործադուլ անել և լքել խանութը, քանի որ նրանք աշխատում են շատ, բայց վարձատվում են քիչ, իսկ անցորդներին կոչ արեցին բոյկոտել խանութը:

Տևական ժամանակ ցուցարարները չէին հեռանում սուպերմարկետի մուտքի մոտից և բղավում էին՝ «բոյկոտել»:

Նշենք, որ նմանատիպ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև «ՍԱՍ» սուպերմարկետներից մեկի դիմաց:

Մեկնաբանություններ