Հայտնաբերվել է 2051.6 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ «Կանեփ-կակաչ 2017» միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 14-ից 15-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2051.6 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 32.27 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: