Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորություններին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում Իտալիայի փորձն ուսումնասիրելուն վերաբերող մի շարք հարցերի: