Արտակ Զաքարյանի աշխատանքային այցի օրակարգում են եղել նորակոչիկների հետ կապված խնդիրներ

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև հաստատված ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում օգոստոսի 29-ից 31-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո, որին ներկա էր Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արտակ Զաքարյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և առաջնագծի բոլոր ուղղություններում, հանդիպումներ ունեցել հրամանատարության և անձնակազմի հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:

Աշխատանքային այցի օրակարգում են եղել նաև նորակոչիկների հետ կապված խնդիրները, անձնակազմի սննդի, հանդերձավորման, առողջական և կարգապահական վիճակի, դիրքերի ինժեներական կահավորվածության հարցերը:

Մեկնաբանություններ