Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ջերրի Րայսը հայտարարել է, որ հիմնադրամը կոչ է արել Թուրքիայինъ կայունացնել երկրի տնտեսությունը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայի նոր կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում Թուրքիան կարող է հաջողությունների հասնել երկրի տնտեսությունը զարգացնելու և կայունացնելու գործում։
ԱՄՀ պաշտոնական ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ նշել է, որ թուրքական շուկայում վերջերս առկա անկայունության լույսի ներքո Թուրքիայի նոր վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի և միջոցառումներ իրականացնի տնտեսական քաղաքականության ոլորտում՝ երկրի տնտեսական կայունությունն ապահովելու և տնտեսական անհավասարակշռությունը նվազեցնելու նպատակով:
Ավելի վաղ տնտեսագետները կոչ են արել Թուրքիային հետևել Արգենտինայի օրինակին և նոր վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Նրանք իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, որ վերջին ագամ Արժույթի միջազգային հիմնադրամը ֆինանսական օգնություն է հատկացրել և հովանավորել է Թուրքիային 10 տարի առաջ։
Թուրքիան դեռևս չի դիմել հիմնադրամին վերոգրյալ խնդրով, սակայն տնտեսագետները ենթադրում են, որ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկումից հետո Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է վարկ հատկացնել երկրին։