Ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ընդունել ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի ներկայացրած հայցը։ Այս մասին հայտարարվել է կազմակերպության պաշտոնական կայքում։ Թուրքիայի ներկայացրած հայցը վերաբերում է թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։
ԱՀԿ-ն պատրաստվում է քննել Թուրքիայի հայցը վեճերի լուծման ընթացակարգի առաջին փուլում։ Այնուհետև, ԱՀԿ-ի շրջանակներում գործող վեճերի կարգավորման մարմնի գլխավորությամբ երկու երկրների հետ խորհրդակցություն տեղի կունենա։ Հայտնի է նաև, որ Թուրքիան պատրաստվում է ԱՀԿ-ում արբիտրների խումբ հրավիրել։ Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Թուրքիայի ներկայացրած հայցն ընդունելու մասին ԱՀԿ-ի կայացրած որոշման մասին ծանուցվել է կազմակերպության բոլոր անդամ պետություններին։
Այս կապակցությամբ Թուրքիայի Առևտրի նախարարությունը հաղորդել է, որ գործի շրջանակներում Թուրքիան համագործակցելու է ուրիշ երկրների հետ, ներառյալ՝ Ռուսաստանը։ «Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի արտահանողների իրավունքները պաշտպանելու և ներմուծման և արտահանման գործընթացները կարգավորելու ուղղությամբ։ Մեր երկիրը հայց է ներկայացրել ԱՀԿ՝ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին կայացված որոշման վերաբերյալ։ Մոտ ապագայում մենք կհամագործակցենք արտահանում իրականացնող այլ երկրների հետ, որոնք նույնպես հայց են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ։ Այդ երկրներն են՝ Կանադան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեքսիկան և մի քանի եվրոպական երկրները»,- հայտարարել է Թուրքիայի Առևտրի նախարարը։