«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Արտաշատ քաղաքի մոտ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» անունը ստացած բողոքի գործողությունները ուղիղ հեռարձակմամբ լուսաբանելիս «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում են գործել քաղաքացիական հագուստով անձինք և բռնություն գործադրել նրա նկատմամբ, արդյունքում լրագրողը ստացել է մարմնական վնասվածքներ:
Արուս Հակոբյանը «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է, որ միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար: Լրագրողի ոստիկաններին ուղղված կոչերին՝ վերջիններս ոչ մի կերպ չէին արձագանքում։
«Ազատություն»-ից հայտնում են, որ Արուս Հակոբյանին հարվածներ հասցրած անձը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արթուր Ղազարյանն է:
Տեսանյութ՝