Երևանի ավագանու նիստն ուղիղ հեռարձակմամբ

Երևանի ավագանին այսօր ժամը 11-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ, այդ թվում՝ «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները, ինչպս նաև նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս  30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ քվորում չկա:

Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որն ունի ընդամենը 3 անդամ: Վերջիններս առաջադրել են Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

Ավելի վաղ ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն առաջադրելու քաղաքապետի թեկնածու և չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությանը: