Գործը վերաբերում է դիմումատու կառուցապատող ընկերության նկատմամբ կիրառված տուգանքին, որը նշանակվել է լիցենզիայով սահմանված տարածքից դուրս հանքավայրեր շահագործելու համար: Ընկերությունը չի վճարել տուգանքը, իսկ հողատարածքը, որտեղ նա կատարում է հանքարդյունաբերության հետ կապված գործողությունները, բռնագրավվել է 2008 թվականին:
2006թ. դիմումատու ընկերությունը խուզարկվել է և արդյունքում ընկերությունը պարտավորվել է վճարել 132.250 թուրքական լիրա (այդ ժամանակ համարժեք է եղել 82.000 եվրոյի)՝ լիզենզիայով սահմանված տարածքից դուրս գտնվողը տարածքը շահագործելու համար: Ընկերությունը առարկություն է ներկայացրել ներպետական դատարան` պահանջելով կասեցնել տուգանքի վճարումը և դատարանի ուշադրությունը հրավիրել է այն քրեական գործերի վրա, որոնք հարուցվել էն մի շարք պաշտոնյաների նկատմամբ շորթման մեղադրանքով, ովքեր ներգրավված են եղել ստուգման ակտ կազմելու գործում:
Հետագայում ընկերությունը դատարանից պահանջել է բանավոր լսումներ անցկացնել, նաև հանքավայրի գտնվելու վայրում անցկացնել ուսումնասիրություն, լսել իր վկաներին` տուգանք նշանակելու համար հիմք հանդիսացած ստուգման ակտի արժանահավատությունը պարզելու համար: Այնուամենայնիվ, հիմնվելով ստուգման ակտի վրա` դատարանը մերժել է ընկերության առարկությունը: Այն նաև առանց որևէ պատճառ մատնանշելու մերժել է լսումներ անցկացնելու դիմումը:
Հիմնվելով կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա (արար դատաքննության իրավունք)` դիմումատու ընկերությունը բողոքել է իր գործում տեղի ունեցած անարդարություններից: Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատարանը մերժել է վարչական տուգանքի դեմ բերված իր առարկությունն առանց բանավոր լսումներ անցկացնելու, նաև առանց կողմերի և վկաների վկայություններն ուղղակորեն գնահատելու:
Եվրոպական դատարանը գտավ, որ խախտվել է դիմումատուի կոնվենցիայի 6—րդ հոդվածով երաշխավորված ընկերության արդար դատաքննության իրավունքը: