IAReporter-ի անդրադարձը «Էդմոնդ Խուդյան և Արին Կապիտալ»-ն ընդդեմ ՀՀ-ի արբիտրաժային վեճի վերջին նորություններին

IAReporter-ը (Ներդրումային արբիտրաժային զեկուցող)՝ հանրահայտ միջազգային նորությունների և վերլուծության ծառայությունը, որը հետևում է օտարերկրյա ներդրողների և կառավարությունների միջև միջազգային արբիտրաժային վեճերին, ձեռք է բերել «Էդմոնդ Խուդյան և Արին Կապիտալ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ICSID, Վաշինգտոն, ԱՄՆ) գործով դատավարության ընթացակարգային երկու կարգադրությունների օրինակներ, որտեղ մանրամասն նկարագրվում են այն պատճառները, որոնց հիմքով դատարանը մերժել է Հայաստանի միջնորդությունը հայցվորների ներկայացուցիչ Գևորգ Տումանովին որակազրկելու պահանջի վերաբերյալ։ Հայցվորների շահերը ներկայացնում են «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը և Hughes, Hubbard & Reed ընկերությունը, իսկ Հայաստանի կառավարությանը ներկայացնում էր CMS Hasche Sigle-ը, իսկ այժմ՝ Steptoe & Johnson-ը։ Հայաստանը պահանջում էր վերոհիշյալ գործից Գևորգ Տումանովի հեռացումը՝ հիմք ընդունելով տարիներ առաջ ՀՀ արդարադատության նախարարությունում նրա աշխատելու հանգամանքը: Սկզբում տրիբունալը նշել է, որ ICSID կոնվենցիայի 44-րդ հոդվածի հիմքով իրավասու է որակազրկել ներկայացուցչին: Անդրադառնալով կիրառվող իրավական ստանդարտին՝ արբիտրները նշել են, որ ներկայացուցչին գործից հեռացնելը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ գոյություն ունի իրական ռիսկ, որ ներկայացուցիչը կարող է ստանալ արբիտրաժին վերաբերող գաղտնի տեղեկատվություն: Սակայն, տրիբունալը Գևորգ Տումանովի կողմից հայցվորների շահերի ներկայացման հարցում խնդիր չի տեսել, քանի որ Հայաստանին չի հաջողվել հաստատել որևէ գաղտնի տեղեկատվության ենթադրյալ հասանելիությունը Գ. Տումանովին։ Բացի այդ, տրիբունալի կարծիքով, Գևորգ Տումանովին վերաբերելի նման գործ եղել է միայն մեկ անգամ։ Դրան զուգահեռ, Հայաստանը պահանջել է, որ տրիբունալի իրավասության հետ կապված հարցերով իր առարկությունները քննվեն առանձին վարույթում: Տրիբունալը գտել է, որ վարույթի առանձնացման հիմք prima facie չի տեսնում և մերժել է Հայաստանի պահանջը: Այնուհետև, արբիտրները նշել են, որ Հայաստանի ներկայացրած առարկությունների լրջության վերաբերյալ վստահություն չունեն: Սույն գործով վերջնական որոշման կայացումը սպասվում է մոտ ապագայում։

Մեկնաբանություններ