Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Քաթարի ներկայացրած պահանջը՝ Սաուդյան Արաբիայի կողմից մտավոր սեփականության իրավունքները խախտելու հարցով արբիտրաժային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քաթարի Առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Նման որոշումը կայացվել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմնի մասնակցությամբ կայացած նիստի ժամանակ։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել ԱՀԿ։ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության...
2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ:
Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս:
Առաջիկա...
Անկարան հաղթել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ԱՄՆ-ի դեմ դատական գործը՝ թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը:
2017 թվականի մայիսին ԱՄՆ վարչակազմը նավթի և գազի արդյունաբերության համար թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել։ Այնուհետև, Թուրքիան բողոք է ներկայացրել ԱՀԿ ԱՄՆ-ի դեմ։ Վաշինգտոնի համոզմամբ՝ Անկարան սուբսիդավորել է խողովակների արտադրությունը և այդ պատճառով ԱՄՆ իշխանությունները փոխհատուցման մաքսատուրքեր են սահմանել Թուրքիայի...
Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման համար նախարարների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցի շուրջ։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Վերջինս նշել է, որ երկու երկրները համաձայնության են եկել տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական և առևտրային հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի (CEFIC) նիստի...
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում տեղի կունենա, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի հետ համագործակցության հետագա ճակատագիրը։ Հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև Ուկրաինային հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ մամուլի ծառայությունը:
2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ Ուկրաինան...