Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։
Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։
Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները...
2016 թվականից Բելառուսը ակտիվ բանակցություններ է վարում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ պետություն դառնալու նպատակով։ Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին Բելառուսի անդամակցության հարցի շուրջ բանակցային գործընթացը շուտ ավարտելու և ԱՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով։
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ԱՀԿ Քարտուղարությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որի համաձայն՝ Մինսկում ԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչ Աննա Կարոլինա...
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Դատավորները հեռացել են դատական նիստերի դահլիճից՝ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործը քննարկելու և մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելու համար։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցըվերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), եթե կազմակերպությունը բարեփոխումներ չիրականացնի։
Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Ավելի վաղ, նա որակել է ԱՀԿ-ն՝ որպես «համընդհանուր աղետ»։ Այս անգամ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե ԱՀԿ-ն բարեփոխումներ չիրականացնի և չբարելավի իր աշխատանքը, ապա...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։
Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...