Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Փարիզում արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի դեմ «Օշադբանկի» ներկայացրած բողոքը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով բանկին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Փոխհատուցման գումարը կազմել է 1.3 մլրդ․ դոլար՝ գումարած այն տոկոսները, որոնք պետք է ավելանան այդ գումարին մինչև փոխհատուցման փաստացի...
Այս տարվա հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Այն վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված...
Ներկայումս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննարկման փուլում է գտնվում տասնյոթ գործ: Այս տարվա սկզբից Դատարանը հինգ նոր գործի քննություն է սկսել։ Երկուսը վերաբերում են մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին երկրների ներկայացրած պահանջին։ Երկու հայց ներկայացվել է Իրանի և Պաղեստինի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ: Սակայն ընդունու՞մ է, արդյոք, Վաշինգտոնն իր դեմ ներկայացված հայցերը քննելու Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը:...
Այս տարվա հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում սկսվել են ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի առաջին դատական լսումները: Հաագայի Միջազգային դատարանում Թեհրանը բողոքել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ իշխանությունների որոշման արդարացիության մասին: Մասնավորապես՝ Իրանը բողոքել է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում է կայացրել օրինական...
2016 թվականին Հնդկաստանը հայց է ներկայացրել Պակիստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբուշան Սադհիր Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի (Ջադհավի գործով) հայցի քննությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի...