Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։...
Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Այսօր Երևանում չեն լինի խաղաղ անհնազանդության ակցիաներ, այս մասին երեկ Հանրապետության հրապարակում հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ ապրիլի 27-ին հանրահավաք տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ ապրիլի 28-ին Վանաձորում: Ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում կվերսկսվեն ամբողջ ծավալով: Այսօրվա անելիքներին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2031599690493749/    
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող...
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարաել, որում ասվում է, որ երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  հետ: «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր...