Հայաստանի ԱԺ Հանրապետական խմբակցության գործընկերներ Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից շատերը պատահական են հայտնվել քաղաքական բովանդակությունից զուրկ, իշխանության վերնախավի...
ՀՀԿ խմբակցություն հաղոդրագրություն է տարածել. «Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները և խոսեց Ազգային ժողովում աշխատելու...
Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը: Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:    
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 25-ին գումարված խմբակցության նիստում ո ր ո շ ե ց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության...
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը իրենց դիմումների համաձայն ազատվել են աշխատանքից: Ստորև ներկայացնում ենք վարչապետի որոշումները. Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը. Արման Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հիմք...