Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ընդունել արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու վերաբերյալ: Համաձայն այդ որոշումների՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ, իսկ Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանը նշանակվել են արդարադատության նախարարի տեղակալներ:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր»ի քրեական գործով դատական նիստ։ Ինչպես արդեն նշել էինք, Արամ Մանուկյանի համար երաշխավորագիր էին ստորագրել «Ծառուկյան» դաշինքից 7 պատգամավորներ, և «Ելք» դաշինքից՝ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը։ Պատգամավորներ Ալեն Սիմոնյանին և Հայկ Կոնջորյանին դատարանը պարզաբանեց Արամ Մանուկյանին առաջադրված...
Հունիսի 8-ին տեղ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասն առնչվել է զորակոչի ընթացքում զինապարտներին պատշաճ...
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության...
Այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ռուսատանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման խնդրին: Վերջինս հայտնեց, որ կառավարությունը շարունակում է զբաղվել այս խնդրով: «Տեղյակ եղեք, որ մենք զբաղվում ենք այս խնդրով, թե խորհրդարանական-դիվանագիտական հարթակները օգտագործելով, և թե կառավարությունների միջև եղած օղակներն ու խողովակները օգտագործելով: Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկարգավորվի...